Նիմփաներն ու սատիրը
Նիմփաներն ու սատիրը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Բուգրո |
տարի | 1873 |
բարձրություն | 260 սանտիմետր |
լայնություն | 180 սանտիմետր |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ստերլինգի և Ֆրանսին Քլարքի արվեստի ինստիտուտ |
հավաքածու | Ստերլինգի և Ֆրանսին Քլարքի արվեստի ինստիտուտ |
պատկերված են
| |
https://www.clarkart.edu/ArtPiece/Detail/Nymphs-and-Satyr-(1) կայք | |
Ծանոթագրություններ | |
Nymphs and Satyr by William-Adolphe Bouguereau Վիքիպահեստում |
«Նիմփաներն ու սատիրը» (ֆր.՝ Nymphes et un satyre), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիական սալոնային կերպարվեստի ներկայացուցիչ Ուիլյամ Բուգրոյի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1873 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 260,4 × 182,9 սմ[3]։
Այսօր «Նիմփաներն ու սատիրը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ստեռլինգ և Ֆրանսին Քլարքների արվեստի ինստիտուտում (Ուիլյամսթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նիմփաներն ու սատիրը» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1873 թվականին։ Առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է Փարիզի սալոնում՝ նույն թվականին։ Այդտեղից նկարը գնում է ամերիկացի բիզնեսմեն Ջոն Վուլֆը (John Wolfe, 1821-1894)[4]:
1882 թվականին նկարը Նյու Յորքում կայացած աճուրդից գնում է Բրոդվեյում գտնվող «Hoffman House» հյուրանոցի սեփականատեր Էդվարդ Սթոքսը (Edward S. Stokes, 1841-1901): Վերջինս նկարը կախում է հյուրանոցի բարի պատին, որ այցելուներ ավելի շատ լինեն. ընդ որում, այդ բարը նախատեսված էր միայն տղամարդկանց համար[5], որի պատճառով կտավը սկանդալային համբավ ձեռք բերեց[6]։
Սթոքսի մահից հետո՝ 1901 թվականին «Նիմփաներն ու սատիրը» ստեղծագործությունը ձեռք է բերում կրոնական մի բարոյախոս, որը թաքցնում է նկարը «Manhattan Storage Company»-ի պահոցներում. այստեղ կտավը մնում է ավելի քան 40 տարի[6][7]։
1942 թվականին այն գնում է կոլեկցիոներ Ռոբերտ Ստեռլինգ Քլարքը. արդյունքում նկարը մաս դարձավ Ստերլինգ և Ֆրանսին Քլարքների արվեստի ինստիտուտի հավաքածուի[5]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նիմփաներն ու սատիրը» կտավում պատկերված են նիմփաների հոլանի խումբ։ Վերջիններս ջրում լողանալուց նկատել են իրենց հետևող սատրիրին։ Շրջապատելով նրան բոլոր կողմերից, նիմփաները նրան քարշ են տալիս դեպի ջուրը, իսկ սատիրը փորձում է սմբակներով հենված մնալ իր տեղում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.clarkart.edu/ArtPiece/Detail/Nymphs-and-Satyr-(1)
- ↑ 2,0 2,1 «Nymphs and Satyr». www.clarkart.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Nymphs and Satyr, William Bouguereau». Clark Art Institute. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 24.12.2018-ին.
- ↑ Twenty-first-century Perspectives on Nineteenth-century Art: Essays in Honor of Gabriel P. Weisberg. — Cranbury, New Jersey: Associated University Presses, 2008. — С. 99. — 287 с. — ISBN 978-0-87413-011-9
- ↑ 5,0 5,1 Polly Sartori. «Bouguereau Back in New York» (HTML). www.sothebys.com. Վերցված է 02.08.2013-ին.(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Nicholas Fox Weber The Clarks of Cooperstown. — Cranbury, New Jersey: Random House LLC, 2009. — С. 221. — 448 с. — ISBN 978-0-30749-452-8
- ↑ «Biography of Bouguereau's Nymphs and Satyr» (HTML). www.xenodochy.org. Վերցված է 03.08.2013-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նիմփաներն ու սատիրը» (անգլերեն)
- Կտավի մասին (անգլերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիմփաներն ու սատիրը կատեգորիայում։ |